Book Presentation, Press Release, Public Discussion

ԱՌՑԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Մեր Հնարավոր Ապագան (կայքէջ և գիրք)
20 April 10:00 am - 20 June 10:00 am

 

Հայաստանում առաջիկա ամիսներին կմեկնարկի “Կառուցիր Հայաստան” նախագիծը: Նախագծի նպատակն է մեր երկրում ստեղծել առաջին խելացի֊կանաչ համայնքները: Համայնքներիի հայեցակարգը հիմնված է հայրենի երկրի բնապահպանական անաղարտության եւ երջանիկ ու նորարար քաղաքացու առողջ ապրելակերպի վրա:

Համայնքների գերխնդիրն է Հայաստանը դարձնել կայուն զարգացման միջազգային կենտրոններից մեկը, իսկ համայն հայությունը՝ հայաստանակենտրոն:

Այս առիթով պատրաստվել է նախագծի գաղափարախոսությունը ներկայացնող հարթակ՝

«Մեր Հնարավոր Ապագան» white paper-ը:

Գրքի խմբագիրն ու գործընկերները հանրությանը ներկայացնում են Համայնքների ստեղծման ուղեգիծը: Ցավոք, covid-19 համավարակի ծավալմամբ պայմանավորված, հետաձգվել է վերջինիս տպագիր տարբերակի հրատարակումը եւ մյուս հրապարակային միջոցառումները, սակայն 2020 թվականի ապրիլի 20-ից առցանց հասանելի են, թե վերոնշյալ գիրքը, թե համապատասխան կայքէջն ու սոցիալական հարթակները www.ourpossiblefuture.com

Նախագծի հիմնադիրները բոլորին հրավիրում են առցանց ծանոթանալու «Մեր Հնարավոր Ապագան» white paper-ին եւ միանալու սոցիալական կայքերի համանուն էջերին: