«Մեր Հնարավոր Ապագան» white paper-ը, մեր քաղաքակրթությանն սպառնացող կլիմայական համաղետի բնազդային հակազդեցությունն է: Աշխարհավերջյան ներզգացողության մեջ թակարդված հայությունն, իր գենետիկ հիշողության մեջ ամուր պահպանում է վերապրելու, վերարարելու, Նոյան տապան կառուցելու ենթագիտակցական արտահայտումը:
Ցեղասպանության հաղթահարումն ու պետականության վերականգնումը անցած հանգրվաններ են, եւ ժամանակն է, որ մեր սերունդները կրկին միանան գլոբալ քաղաքակրթության անվերջ շարժմանը:
Այս աշխատությունը եւ նրան նվիրված այս կայքէջը մեկնակետ կլինեն, մեր քաղաքակրթական առաքելության վերականգնվող ընթացքին:
Աշխատությունը արգասիքն է 2017 թվականից սկսյալ պատրաստվող Կառուցիր Հայաստան նախագծի հայեցակարգի հիմնադրման աշխատանքներին, որին մասնակցում են կայուն զարգացման Հայաստանի ամենաանվանի մասնագետներն ու նախագծի հիմնադիրները: